Սերգեյ Երեմյանց
Արտաքին տեսք
Սերգեյ Երեմյանց | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1955 (68 տարեկան) |
Ծննդավայր | Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1976) |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, ազգագրագետ, պատմաբան և բանահավաք |
Ծնողներ | մայր՝ Ջուլետա Երեմյանց |
Սերգեյ Արամի Երեմյանց-Գանձակեցի (դեկտեմբերի 12, 1955, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, հրապարակախոս, ազգագրագետ, պատմաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1955 թ.-ի դեկտեմբերի 12-ին՝ Գանձակում։ 1976 թ.-ին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտը։ 1976-1983 թթ. աշխատել է որպես ուսուցիչ Հայաստանում և Ադրբեջանում։ Գանձակի պատմությամբ զբաղվում է 1970 թ-ից։ Սերգեյ Երեմյանց-Գանձակեցու բազմաթիվ հոդվածներ տպագրվել են գիտա-մշակութային «Գարդմանի կանչ» թերթում։ 2009 թ.-ին «Լուսաբաց» տպարանում հրատարակվեց Երեմյանց-Գանձակեցու «Գանձակ 1905-1907 և 1917-1921 թթ.», «Գանձակ-Հայկական գերեզմաններ և եկեղեցիներ» գրքերը[1]։